«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ամբիցիաները ձեւակերպելիս` նա առաջարկում է դիտարկել, օրինակ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն․ «Ոչ ոք չի խանգարում, եկեք աշխատենք, կրթվենք եւ առաջ անցվենք»։

«Անվտանգություն ասելով` մենք անընդհատ հասկանում ենք բանակ։ Եթե հասկանում ենք բանակ, դա նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Անվտանգություն ունենալ՝ նշանակում է՝ մեր տեղն ու դիրքն ունենալ աշխարհում։ Այդ դեպքում միջազգային գործընկերների կողմից ուժեղ աջակցություն կունենանք»,- ասաց նա։

«Հարգանք ներշնչելն ուրիշների օձիքները հավաքելով չի լինում»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment