Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը. հաղորդվում է զոհերի մասին


Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում:


Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ: Իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել, ուժայիններն ու ԻՀՊԿ-ն վերահսկողության տակ են վերցրել երկրի բոլոր քաղաքները:


Բողոքի ցույցերը սկսվել են տնտեսական պահանջներով, դրանց մասնակցում են առևտրականներ, ուսանողներ և խոշոր քաղաքների բնակիչները:


Իշխանությունները հայտարարել են ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ճգնաժամի ֆոնին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է ներկայացրել:

Դիտումների քանակ5

Leave a Comment