Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները:


Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:


Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ:

Դիտումների քանակ8

Leave a Comment