ԱՄՆ-ն կարող է օգնել իրանցի ցուցարարներին․ Թրամփ

Միացյալ Նահանգները օգնության ձեռք կմեկնի իրանցի ցուցարարներին, եթե երկրի իշխանությունը սկսի սպանել նրանց․ Truth Social սոցցանցի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե Իրանը, սովորության համաձայն, կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», – հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ Իրանի տարբեր շրջաններում մեկնարկել են զանգվածային ցույցեր՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով և գնաճով։

Leave a Comment