Հռոմի Պապը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնումը

Հռոմի Պապ Լևոն 14-րդը Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին: Նա բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մրցանակի հանձնումը: «Այսօր մենք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի միջոցով մեր հարգանքն ենք հայտնում նրանց, ովքեր այդ արժեքները վերածում են մարդկային գթասրտության … Read more

Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում

Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական ​​բանականության վերաբերյալ հուշագրի շրջանակներում` հայտնում են իսրայելական և ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ աշխատանք քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների ուղղությամբ, կադրերի պատրաստում և գիտական հետազոտությունների անցկացում: Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը նշել է, որ համաձայնագիրը արտացոլում … Read more

Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Էրդողան

Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի Asharq Al-Awsat թերթի հետ հարցազրույցում: «Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար, և կշարունակենք մեր շփումներն այդ առումով։ Մենք բոլոր հարթակներում արտահայտել ենք, որ մերժում … Read more

Առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերադարձը տուն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների վերադարձը տուն, այդ թեման բարձրացվում է Բաքվի հետ շփումներում՝ հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Բաքվի մեկուսարանում այս պահին կա 11 մարդ, ՌԴ իրավապահների և այլ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ մշակվում են նրանց ազատ արձակելու տարբերակները: Նշվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի … Read more

Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ պետք է ապացուցեն, որ ԵՄ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում

Եվրամիությունը պարտավորեցրել է օտարերկրյա գազի մատակարարներին հաստատել, որ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողներին։ Նրանք պետք է գազի ոչ ռուսական ծագման ապացույցներ ներկայացնեն Բուլղարիայի սահմանի կոմպրեսորային կայաններից մեկի՝ «Ստրանջա-1/Մալկոչլար»-ի միջոցով։  Մոտակայքում է գտնվում «Ստրանջա-2/Մալկոչլար» կայանը, որը հանդիսանում է «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի ցամաքային շարունակությունը, որով ավելի վաղ … Read more

Թեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է Ջաննաթ Աբադի շուկան: Համացանցում տարածվող կադրերում երևում է, որ կրակը հսկայական տարածք է ընդգրկել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները, հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Դիտումների քանակ2

Հուսով ենք, որ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ՀՀ քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ գործակցության կրճատում. ՌԴ ԱԳՆ

ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին: «Ռուսաստանը բոլոր հանգամանքներում հավատարիմ է իր գործընկերների նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները պայմանագրային-իրավական ամուր հիմք ունեն, որով ամրագրվում է այդ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը»,- ասված է ԱԳՆ հրապարակման մեջ: Նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր … Read more

Հանձնարարել եմ արտգործնախարար Արաղչիին՝ ապահովել արդար և անաչառ բանակցություններ. Փեզեշքիան

Իրանի նախագահը հայտարարել է, որ հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը՝ արձագանքել բանակցելու՝ ԱՄՆ նախագահի առաջարկին, ինքը հանձնարարել է արտգործնախարար Արաղչիին՝ ապահովել արդար և անաչառ բանակցություններ: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է՝ դրանք պետք է լինեն արժանապատիվ և համապատասխանեն Իսլամական Հանրապետության շահերին:  «Հարկավոր է ստեղծել սպառնալիքներից և անհիմն ակնկալիքներից զերծ մթնոլորտ»,- շեշտել է Իրանի … Read more

Իրան-ԱՄՆ հարցի դիվանագիտական կարգավորումը քիչ հավանական է. փորձագետներ

Կհարվածի՞ ԱՄՆ-ն Իրանին այս անգամ, թե կոնֆլիկտը դիվանագիտական լուծում կստանա։ Աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ-Իրան լարվածության նոր փուլն է։ Փորձագետներն այս անգամ խիստ զգուշավոր են մեկնաբանում իրավիճակը, արձանագրում, որ դիվանագիտական պատուհանը գրեթե փակ է, իսկ ԱՄՆ-ն վերջնահաշվարկ է պահանջում Իրանից։ Թիրախային հնարավոր հարվածներ, թե երկարատև պատերազմ․ ցանկացած պարագայում աշխարհը մտնելու է տնտեսական նոր կոլապսի մեջ, … Read more

Իրանն ու ԱՄՆ–ը կարող են համագործակցել էներգետիկ ոլորտում նոր միջուկային գործարքի պատժամիջոցների վերացման պայմանով. Արաղչի

Իրանն ու Միացյալ Նահանգները կարող են էներգետիկ ոլորտում համագործակցություն հաստատել միջուկային գործարքի շուրջ համաձայնության առկայության և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանով: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ես կարծում եմ, որ դա կարող է դառնալ համաձայնագրի արդյունքներից մեկը։ Եթե մենք կարողանանք լուծել միջուկային խնդիրը և հասնել միջուկային գործարքի վերաբերյալ նոր համաձայնության, … Read more