Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրման համար. այս մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նա ակնառու աշխատանք է կատարել խաղաղության համար։ Նա լուծել է բազմաթիվ հակամարտություններ ամբողջ աշխարհում՝ բաներ, որոնց հնարավորությանը մարդիկ չէին հավատում։ Ադրբեջանում և Հայաստանում ոչ ոք դա չէր արել։ Նա դա արեց», – ասել է Նեթանյահուն։

Leave a Comment