Որքան են վճարել Ադրբեջանը և Թուրքիան ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։

Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց փոխանցել են թուրքական ընկերությունները։

Նշենք, որ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար 2023 թվականին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել։

Ավելի ուշ նրանք սկսել են Հայաստանի օդային տարածքն օգտագործել նաև երրորդ երկրներ թռիչքների համար:

Leave a Comment