Հովհաննավանքում ոստիկանները մշտական հսկողություն են իրականացնում. Տեր Սարգիս

Հովհաննավանքում ոստիկանները մշտական հսկողություն են իրականացնում. Տեր Սարգիս Պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների դիմագրավել հոգեւոր պատերազմով, աղոթքով, միաբանությամբ, սիրով. Տեր Սարգիս -Մեր սրբազաններն են կալանավորված, մեր քահանա եղբայրներից մեկն է տնային կալանքի մեջ: Անընդհատ սուտ-սուտ տեղեկություններ: Անհանգստացնող է, բնականաբար, բայց մենք թե՛ որպես Քրիստոսի զինվոր, թե՛ որպես եկեղեցու սպասավոր՝ սպայի կոչումով զինվոր, պատրաստ ենք ամեն … Read more

Ումով եւ ինչպես են «մաքրում եկեղեցին»

Մի տեղ կարդացի, որ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որը շարունակում է իրեն «տեր Արամ» անվանել, իր նախկին գործընկերոջ, կարելի է ասել՝ նախկին հավատակից եղբոր՝ տեր Սարգսի մասին ասել է՝ նա Ապարանում «խադավիկ» է աշխատել (իբր ընթացագործ լինելը վարկաբեկիչ է) եւ կաթողիկոսի բարեկամն է: Իսկ դրանից առաջ հույս է հայտնել, որ հանրությունը կիմանա, թե … Read more

«Իհարկե Հովհաննավանքում քիչ են արարողությունները, բայց լինում են». Տեր Սարգիս. «Փաստինֆո»

Արդեն մի քանի օր է ես Հովհաննավանք չեմ գնացել, անիմաստ եմ համարում գնալը, սպասում եմ, որ Մայր Աթոռը կարգավորի խնդիրները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևորական Տեր Սարգիսը։ Նա նշեց, որ թեև լրատվամիջոցներից տեղեկանում է, որ Հովհաննավանքում արարողություններ տեղի ունենում են,  բայց մի քանի օրվա ընթացքում 4-5 արարողություն է արել ուրիշ եկեղեցիներում, որովհետև … Read more

Հոգևոր սպասավորներիս հանդեպ չէինք սպասում այդպիսի վերաբերմունք․ Տեր Սարգիս

«Մինչև վերջերս, երբ դուռը թակում էին, փոքր աղջիկս վախից փախչում էր ուրիշ սենյակ»,-24news.am-ի  փոխանցմամբ՝ ասել  էՀովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ անդրադառնալով իրենց տանը ԱԱԾ և քննչական մարմնի ներկայացուցիչների կողմից կատարված խուզարկությանը: «Այդ օրը բոլորիս տներն են եկել: 7:30 ի մոտակայքում մտել են մեր տուն՝ ԱԱԾ-ի և քննչական խմբով: 4 անչափահաս երեխաներ տանը քնած … Read more

Տեր Սարգիսը զրկվել է Հովհաննավանք ազատ մուտք գործելու իրավունքից

Հովհաննավանքը գտնվում է ինչ-որ մարդկանց հսկողության տակ, որոնք առնչություն չունեն եկեղեցու հետ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը։ «Ափսոս, ես չեմ նկարահանել այն պահը, երբ միջուկը հանված էր, ու եկեղեցու դռան տեղը դատարկ էր։ Իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին, եւ հիմա այն բանալին, որ մեզ մոտ է, չի աշխատում», – նշել է  … Read more

«Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ». փաստաբան

Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության, հայտնել է Արա Զոհրաբյանը։ «Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,-գրել է նա: