Հովհաննավանքում ոստիկանները մշտական հսկողություն են իրականացնում. Տեր Սարգիս

Հովհաննավանքում ոստիկանները մշտական հսկողություն են իրականացնում. Տեր Սարգիս

Պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների դիմագրավել հոգեւոր պատերազմով, աղոթքով, միաբանությամբ, սիրով. Տեր Սարգիս

-Մեր սրբազաններն են կալանավորված, մեր քահանա եղբայրներից մեկն է տնային կալանքի մեջ: Անընդհատ սուտ-սուտ տեղեկություններ: Անհանգստացնող է, բնականաբար, բայց մենք թե՛ որպես Քրիստոսի զինվոր, թե՛ որպես եկեղեցու սպասավոր՝ սպայի կոչումով զինվոր, պատրաստ ենք ամեն տեսակ փորձությունների դիմագրավել հոգեւոր պատերազմով, աղոթքով, միաբանությամբ, սիրով: Սա պետք է հաղթի,- այսօր լրագրողներին ասաց «Զվարթնոց» օդանավակայան https://www.aravot.am/2025/12/06/1527121/  Վեհափառ հայրապետին  դիմավորելու եկած Տեր Սարգիս քահանա Պետրոսյանը:

Տեր Սարգիսի խոսքով՝ Ստեփան Ասատրյանը շարունակում է  պատարագներ մատուցել, ոստիկանները շարունակում են Հովհաննավանաքի տարածքում  մշտական հսկողություն իրականացնել. «Գյուղի մեջ են, եկեղեցու կողքին են»:

Այսօր օդանավակայանում Վեհափառ հայրապետին սպասում էին բազմաթիվ հոգեւորականներ, նրանցից մի մասը լրագրողների հետ զրույցում կիսեցին իրենց մտահոգությունները եկեղեցու շուրջ իրականացվող զարգացումների վերաբերյալ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սիվիլնեթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment