«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

Վերջին ժամանակներում քննարկման գլխավոր թեման Հայաստանում Եվրոմիությանը ինտեգրման հարցն էր, որի շուրջ կարծես վերլուծությունների եւ կարծիքների պակաս չէր զգացվում: Զարմանալի չէր նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հարցազրույցներից մեկում անդրադարձավ այդ խնդրին: Այդ հարցազրույցի ընթացքում նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեց հանրաքվե անցկացել եւ պարզել` Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Եվրասիական Տնտեսական Միության կազմում, … Read more

Վերջին արարը՝ ինքնուրացում – Ազգ

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա դարձավ, լրատվամիջոցներում բանավեճ թեժացավ, թուրքերը հոծ խմբերուվ հանրահավաքներ էին անում, սպառնում, բայց 2015-ի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում նախագահ Յոահիմ Գաուքն արտասանեց Բառը՝ Ցեղասպանություն: Թուրքիան սպառնաց խզել դիվանագիտական հարաբերությունները: 2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստում Հայոց … Read more

95%-ը նոր զինտեխնիկա է, որը 2020-ից հետո է գնվել․ Լեոնիդ Ներսիսյանը՝ զորահանդեսի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է APRI Armenia-ի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանին։ Հյուրը անդրադարձել է բանակին, բանակաշինության ընդհանուր խնդիրներին, Հայաստանում ռազմական արդյունաբերության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին։ Ավելի մանրամասն ռազմական վերլուծաբանը խոսել է այսօրվա զորահանդեսից, նաև համեմատել այն 2016 թվականին տեղի ունեցած զորահանդեսի հետ։ «Շատ մեծ զորահանդես էր։ Այսօր մեր տեսածի 95%-ը նոր զինտեխնիկա է, որը 2020-ից … Read more

Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանել հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքի համար

Աստանայում բացվել է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը, որին հաջորդելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գագաթնաժողովը: Հայաստանի ղեկավարը չի մասնակցելու, բայց Հայաստանին վերաբերվող հարցեր են քննարկվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ներկայացված է լինելու կառավարության 2-րդ դեմքով. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի … Read more

Մոսկվան պաշտոնապես դիմել է Երևանին՝ ակնարկելով, որ պատրաստ է ավելի քան 3 անգամ բարձրացնել գազի սակագինը

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը տեղեկություն է տարածել, թե Ռուսաստանի պատկան ատյանները պաշտոնապես դիմել են Հայաստանի կառավարությանը՝ զգուշացնելով, որ կարող են չեղարկել գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդների մատակարարման արտոնյալ պայմանները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:  «Մոսկովյան «Կոմերսանտ»-ը գրում է, թե մայիսի 25-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը՝ տեղեկացնելով … Read more

Բաքվում սկսվել է Արցախի նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի դատական քննությունը. ի՞նչ որոշում արժի սպասել։

Բաքվում այսօր մեկնարկել է Արցախի նախկին ղեկավարների գործով ռազմական դատարանի կայացրած վճռի վերաքննիչ բողոքի քննությունը: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի: Այս դատական նիստի գումարման մասին տեղեկությունը տարածել է «Ազերթաչ» պետական գործակալությունը: Նույնիսկ նախապես չկար ոչ մի տեղեկություն այն մասին, որ այսօր այդպիսի նիստ է գումարվելու: Ինչպես և նախորդ … Read more

Ի՞նչն է ընտրողին հետ պահելու ընտրակաշառքի գայթակղություններից․ «Շանթի» անդրադարձը

Ինչո՞ւ են նախընտրական շրջանում ընտրակաշառքն ու շանտաժի լեզուն դառնում արդյունքի հասնելու կարևոր գործիք։ Ի՞նչ հոգեբանական ազդեցություն ունեն այս երեևույթները, և որո՞նք են օրենքով որոշված ու ներքին գիտակցական սահմանները, որոնք հետ են պահելու ընտրողին գայթակղություններից ու պաշտպանելու վախերից։ Հարցերի պատասխանները առաջարկվող տեսանյութում։  

Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը

Վերլուծություն 26 Մայիս, 2026 12:53 Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի … Read more

Բաքվի մամուլը պնդում է, թե Ռուբեն Վարդանյանին կարող են արտահանձնել Ուկրաինային․ որքանո՞վ է դա իրատեսական

Ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե իբր Բաքվի իշխանական ատյաններում քննարվում է Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը: Ըստ այդ տեղեկություների, Արցախի նախկին պետնախարարին կարող են փոխանցել Ուկրաինայի իրավապահներին, որոնք իբր նրան քրեորեն հետապնդելու հիմքեր ունեն: Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տեղեկությունն առաջինը հայտնել է ադրբեջանական «Այնա» թերթը. … Read more

ԱՄՆ-Իրան կհամաձայնե՞ն․Շահան Գանտահարյան

ԱՄՆ-Իրան կհամաձայնե՞ն․«Նոյյան Տապան»ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ       – Շաբաթ օրվանից միջազգային լրատվադաշտում ակտիվ քննարկվում է Միացյալ Նահանգներ–Իրան հնարավոր համաձայնությունը։ Ի՞նչ տեղեկություններ կան դրա վերաբերյալ։       – Այո՛, վերջին օրերին միջազգային մամուլը լայնորեն անդրադառնում է այդ թեմային։ Աստիճանաբար պարզ … Read more