Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանել հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքի համար

Աստանայում բացվել է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը, որին հաջորդելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գագաթնաժողովը: Հայաստանի ղեկավարը չի մասնակցելու, բայց Հայաստանին վերաբերվող հարցեր են քննարկվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ներկայացված է լինելու կառավարության 2-րդ դեմքով. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում ըմբռնումով են մոտենում այս փաստին, քանի որ գիտակցում են, որ Հայաստանում ընտրարշավ է և վարչապետը ստիպված է զբաղվել քարոզարշավով: Լրագրողը Պեսկովին շատ տարօրինակ հարց էր տվել՝ արդյո՞ք այդ ամենը հաշվի առնելով, ավելի ճիշտ չէ՞ Աստանայում պարզապես իջեցնել Հայաստանի դրոշը՝ ժամանակ չկորցնելու համար: Ակնարկը Հայաստանին ԵԱՏՄ կազմից հեռացնելու մասին էր: Դմիտրի Պեսկովի պատասխանը շատ հստակ էր. «ավելի հիմար հայտարարություն լրագրողի շուրթերից երբեք չեմ լսել»: Բայց հակառակ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակի այս խիստ գնահատականի, պարզվում է՝ Աստանայում իսկապես քննարկվելու է այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանը հեռանկարներ ունի ԵԱՏՄ-ում»,-ասել է Երկանյանը:

Արդյո՞ք կապ ունի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի խնդրի հետ այն, որ Ռուսաստանում սահմանափակումներ են կիրառում հայաստանյան որոշ ապրանքների ներկրման հարցում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment