Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը տեղեկություն է տարածել, թե Ռուսաստանի պատկան ատյանները պաշտոնապես դիմել են Հայաստանի կառավարությանը՝ զգուշացնելով, որ կարող են չեղարկել գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդների մատակարարման արտոնյալ պայմանները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Մոսկովյան «Կոմերսանտ»-ը գրում է, թե մայիսի 25-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը՝ տեղեկացնելով այն մասին, որ եթե Հայաստանը շարունակի զարգացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ, դա կսպառնա Հայաստանին Ռուսաստանի կողմից գազի, նավթամքերքի և չմշակված ադամանդների վաճառքի սակագների կորուստով: Այսինքն՝ 2013թ.-ին ստորագրված միջպետական համաձայնագիրը հատուկ արտոնությունների մասին Ռուսաստանի կողմից միակողմանի կչեղարկվի: Պարզաբանեմ. այդ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը մեծ արտոնություն է տրամադրում Հայաստանին՝ մասնավորապես գազի դեպքում: Եթե այժմ Հայաստանն այդ համաձայնագրի համաձայն հնարավորություն ունի Ռուսաստանից 1000 խմ գազ գնել 177 դոլարով, ապա ստիպված կլինի ձեռք բերել շուկայական գնով ՝ 3 անգամ ավելի թանկ՝ մոտ 590 դոլար»,-ասել է Երկանյանը:
«Կոմերսանտի» տեղեկություններին արժի՞ հավատալ: Ռուսական կողմը իսկապե՞ս կարող է միակողմանիորեն չեղարկել միջպետական համաձայնագրերը: Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանը հեռացվի ԵԱՏՄ-ից՝ առանց մեր ցանկության:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: