Բաքվում այսօր մեկնարկել է Արցախի նախկին ղեկավարների գործով ռազմական դատարանի կայացրած վճռի վերաքննիչ բողոքի քննությունը: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Շատ քիչ բան է հայտնի: Այս դատական նիստի գումարման մասին տեղեկությունը տարածել է «Ազերթաչ» պետական գործակալությունը: Նույնիսկ նախապես չկար ոչ մի տեղեկություն այն մասին, որ այսօր այդպիսի նիստ է գումարվելու: Ինչպես և նախորդ դատավարության ժամանակ որևէ անկախ լրատվամիջոց ներկա չի եղել: Տարածվում է միայն պաշտոնական տեղեկատվություն: Իրավապահների մուտքը նույնպես, ըստ էության արգելված է: Հայտնի չէ նաև՝ երբ կգումարվի այս գործով հաջորդ դատական նիստը»,-ասել է Երկանյանը:
Իմաստ ունի՞ հույսեր կապել: Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկել: Միջազգային ճնշումը Բաքվի վրա այս հարցում նկատվո՞ւմ է:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: