Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան. Հետմահու հրապարակվել է Վալոդյա Գրիգորյանի ուղերձը

Փարաքարի համայնքապետարանը հրապարակել է օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի ուղերձը՝ համայնքի տոնի կապակցությամբ. «Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։ Փարաքարն ունի բնակիչներ, ովքեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։ Շնորհակալ … Read more

Փարաքարում 3 ընտանիք լքել է տունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար եւ արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են … Read more

«Կուլ չտվեցին որդուս հաղթանակը». Վալոդյա Գրիգորյանի մայր

«Կուլ չտվեցին որդուս հաղթանակը»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մայրը։ «Իշխանությա՞նն ի նկատի ունեք»․ հարցրել է լրագրողը։ «Իշխանություն ասածը շատ մեծ կլինի, բայց իշխանության ոտքերի տակ պարող մարդիկ, որովհետև իմ տղան իրենց համար մեծ ոսկոր էր՝ կոկորդին կանգնած։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար։ Եթե անգամ Վալոդյայի եղբորը կասկածում էին խուլիգանության … Read more

Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնանկ է եղել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետը

Alpha News-ի տեղեկություններով՝ Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից … Read more

Նարեկ Օհանյանի պաշտպանն ասում է, որ ՔԿ-ն խախտում է արել, նա գլխավոր կասկածյալը չէ՞ր. տեսանյութ

The post Նարեկ Օհանյանի պաշտպանն ասում է, որ ՔԿ-ն խախտում է արել, նա գլխավոր կասկածյալը չէ՞ր. տեսանյութ appeared first on Tribune.am.

Սպանության գործով անցնող մարդը ազատության մեջ է, մարդը կրակել է ու գտնվում է ազատության մեջ․ Աննա Գրիգորյան

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության իրական պատճառը կարող էր լինել նրա քաղաքական գործունեությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ քննադատելով ՔԿ ղեկավարի կողմից հնչեցված անձնական վրեժի վարկածը։ «Որպեսզի խոսենք անձնական վրեժի մասին, պետք է, որ նա կամ իր եղբայրը նմանատիպ գործողություններ կատարած լինեն։ Սակայն Վալոդյա Գրիգորյանը հանցագործություններ չի կատարել։ Նրա … Read more

«Երբ ՔԿ ղեկավարը Հ1-ի տաղավարից անպատասխանատու կերպով ասում է, թե գործը բացահայտված է եւ դրա հիմքն անձնական վրեժխնդրությունն է, պետք է հիմնավորի»

«Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ եւ նրա իրականացրած գործողություների կամ անգործության հետեւանքով ՀՀ հարկատուների գրպանից 4,5 մլրդ դրամ պարզապես մսխվել է։ Խոսքը Ֆլայ Արնա ավիաընկերության ստեղծման մասին է։ Ունենք ձախողված պրոյեկտ, ավիաընկերությունը չկա, եւ նույնիսկ կա հայց ՀՀ դեմ։ Բայց քանի որ շատերը հարցնում են՝ լավ, սա ինչպե՞ս է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ուներ … Read more

«Հանցագործությունների կրկնակի աճ, ահասարսուռ պատկեր է, փոխանակ զբաղվեք այս խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով»

«ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունն անսակարկելի են, եւ պետք չէ ամեն անգամ այս ամբիոնն օգտագործել եւ մեզ մեղադրել ինչ-որ պետականության դեմ գործելու կամ անկախության արժեքը չգնահատելու համար։ Եթե մի քիչ ձեզ նեղություն տաք ու նայեք, դուք կտեսնեք՝ անկախությունն ով է ավելի գնահատում։ Հերիք է այս ամբիոնն օգտագործեք՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Ի՞նչ եք ամեն անգամ գալիս … Read more

Առկա են տեսանյութեր՝ ըստ որոնց Նարեկ Օհանյանը գտնվել է տանը․ վենդետան բացառում եմ․ Կոչուբաև

  Սեպտեմբերի 23-ին սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Սեպտեմբերի 29-ին, դատական գործընթացի և մեղադրական վերդիկտի բացակայության պայմաններում, ՔԿ նախագահը շտապեց Հանրային հեռուստաընկերություն՝ հայտարարելու, որ սպանությունը բացահայտված է և դա վենդետա էր։ Թեմայի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ։ Անդրադարձել ենք նաև Հայաստանում կրիմինալ իրավիճակին, իշխանությունների գործելաոճին, իրավական և դատական … Read more

«Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար». փաստաբան

Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։ Այս մասին գրել է  Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: «Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։ Ողբերգական դեպքից … Read more