
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական հերթական ընտրություննեը կայանալու են ս․թ․հունիսի 7-ին։