Համոզված եմ, որ ՌԴ-ՀՀ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը․ Փաշինյանը Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ․ «Համոզված եմ, որ ՀՀ և ՌԴ ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասված է ուղերձում։

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ: