ՌԴ-ն արձագանքել է ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին Լոնդոնի հայտարարությանը

ՌԴ դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները անվանել է անհեթեթ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Արևմուտքը պետք է դադարեցնի ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում», — նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Ավելի … Read more

Եթե ԵՄ-ը հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին

Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ուղղված նամակում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված … Read more

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել դիտորդներ ուղարկել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ «ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», – ասվում է նամակում։ Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական հերթական ընտրություննեը կայանալու են … Read more