«Այս գումարը, որ մենք ու մեր երեխերքը վճարում ենք ու վճարելու ենք, որպեսզի ունենանք գոնե մեկ նորմալ արագընթաց մայրուղի, վերածվում է շարքային, բազմաթիվ մարդկային կյանքեր խլող, արագության նվազեցման պատճառով միլիոնավոր ժամեր խլող հերթական վատ ճանապարհը». Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է. «Նկարում Հյուսիս-հարավ մայրուղու Լանջիկի մոտակայքում կամրջի հարևանությամբ կառուցվող ապագա գազա- կամ բենզալցակայանն է։ Նման օբյեկտներ շատ կան հայաստանյան ճանապարհների կողային հատվածներում։ Հաճախ դրանք մեզ թվում են սովորական ու գրեթե պարտադիր։ Իրականում նման կարգի ճանապարհներին պետք է դուրս գաս երկմակարդականի անցումով ու նոր գնաս լիցքավորման կամ այլ սպասարկման կետեր։ Իսկ մեզ … Read more