Արման Ծառուկյանը լուրջ է տրամադրված և ցանկանում է զրուցել UFC-ի նախագահի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը խոստովանել է, որ հստակ չի պատկերացնում, թե ինչ պայմանների պետք է բավարարի չեմպիոնական գոտու մենամարտի հնարավորություն ստանալու համար։ «Գաղափար չունեմ, թե ինձնից ինչ է պահանջվում։ Կցանկանայի զրուցել Դանա Ուայթի հետ՝ հասկանալու սպասելիքները, քանի որ մենք դա երբեք չենք քննարկել։ Դանան ասել էր, որ Հուկերի հետ մենամարտը որոշելու … Read more

Ռոնալդուն դատարանում հաղթել է իր նախկին ակումբին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում հաղթանակ է տարել իր նախկին ակումբի՝ թուրինյան «Յուվենտուսի» նկատմամբ։ Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը, վեճը վերաբերում է չվճարված աշխատավարձերին։ Թուրինի դատարանը մերժել է «Յուվենտուսի» ներկայացրած բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով նախկինում կայացրած վճիռը։ Ըստ այդմ՝ իտալական ակումբը պարտավորվում է ֆուտբոլիստին վճարել 9,7 միլիոն եվրո։ … Read more

Պատմական նվաճում․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի շրջանակներում կամային հաղթանակ է տարել աշխարհի բրոնզե մեդալակրի նկատմամբ

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանու նկատմամբ։ Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացել է Վլադիսլավ Պերվեևը։ Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, ապա խաղի ավարտից 1 րոպե … Read more

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակից 24 թիմերից 15-ը

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրը։ Այս տուրից հետո 15 ակումբ երաշխավորել է իր տեղը լավագույն 24 թիմերի ցանկում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ։ Այդ ակումբներն են՝ «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Հատկանշական է, որ «Արսենալն» ու «Բավարիան» … Read more

«Ատլետիկոն» չի կարողացել հաղթել «Գալաթասարային»․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացել թուրքական «Գալաթասարայի» հետ (1-1)։ 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Ջուլիանո Սիմեոնեն, 16 րոպե անց Մարկոս Լյորենտեն անզգուշաբար գրավել է սեփական դարպասը։

Ծառուկյանը հայտնել է UFC-ում իր հաջորդ մենամարտի հավանական ժամկետները

UFC-ի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին, հստակեցրել նաև հաջորդ մենամարտի ժամկետները։ «Իհարկե, ես ցանկանում եմ մենամարտել, սակայն վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել նոյեմբերին։ Հաջորդ հանդիպումս, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիս-հուլիս ամիսներին»,- նշել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնի փոդքասթի ժամանակ։ Արման Ծառուկյանը MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 … Read more

Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին

Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ Newmag-ի և «Ինտերի» մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։ ​«Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը կրող գիրքը գրվել է իտալացի հայտնի լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ։ Իտալերեն բնօրինակից հետո այն թարգմանվել է հայերեն։ ​Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի … Read more

«Ցրվենա Զվեզդան» նվազագույն հաշվով հաղթել է «Մալմյոյին»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ շվեդական «Մալմյոյի» նկատմամբ՝ 1:0 հաշվով։ Խաղի միակ և հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփեց Վասիլիե Կոստովը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային … Read more

Ռոնալդուն խփել է 960-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 16-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Դամակի» նկատմամբ։ «Ալ-Նասրի» կազմում աչքի են ընկել Աբդուլռահման Ղարիբը և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլը 40-ամյա պորտուգալացու կարիերայում 960-րդն էր։ Տանտերերի միակ գոլը 68-րդ րոպեին խփել է Ջամալ Հարկասը։ «Ալ-Նասրը» միավորների թիվը հասցրել է 37-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Դամակը» … Read more

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների փակման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։   Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն է դարձել գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակե է 6 միավոր:  Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակե են 5.5 … Read more