Ռոնալդուն խփել է 960-րդ գոլը

Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 16-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Դամակի» նկատմամբ։

«Ալ-Նասրի» կազմում աչքի են ընկել Աբդուլռահման Ղարիբը և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլը 40-ամյա պորտուգալացու կարիերայում 960-րդն էր։ Տանտերերի միակ գոլը 68-րդ րոպեին խփել է Ջամալ Հարկասը։

«Ալ-Նասրը» միավորների թիվը հասցրել է 37-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Դամակը» 11 միավորով 15-րդ տեղում է։

Leave a Comment