Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակից 24 թիմերից 15-ը

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրը։ Այս տուրից հետո 15 ակումբ երաշխավորել է իր տեղը լավագույն 24 թիմերի ցանկում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ։

Այդ ակումբներն են՝ «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը» և «Յուվենտուսը»։

Հատկանշական է, որ «Արսենալն» ու «Բավարիան» արդեն ապահովել են 1/8 եզրափակչի ուղեգիրը։ Լոնդոնյան ակումբը չի իջնի երկրորդ հորիզոնականից, իսկ մյունխենյանը՝ չորրորդից ցածր։

Լիգայի փուլի եզրափակիչ՝ 8-րդ տուրի հանդիպումները կկայանան չորեքշաբթի՝ հունվարի 28-ին։ Բոլոր խաղերը կմեկնարկեն միաժամանակ։

Leave a Comment