Արման Ծառուկյանը լուրջ է տրամադրված և ցանկանում է զրուցել UFC-ի նախագահի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը խոստովանել է, որ հստակ չի պատկերացնում, թե ինչ պայմանների պետք է բավարարի չեմպիոնական գոտու մենամարտի հնարավորություն ստանալու համար։

«Գաղափար չունեմ, թե ինձնից ինչ է պահանջվում։ Կցանկանայի զրուցել Դանա Ուայթի հետ՝ հասկանալու սպասելիքները, քանի որ մենք դա երբեք չենք քննարկել։ Դանան ասել էր, որ Հուկերի հետ մենամարտը որոշելու է գլխավոր հավակնորդին, սակայն մեկ շաբաթ առաջ լսեցի, թե իբր գլխով հարվածի պատճառով զրկվել եմ տիտղոսային մենամարտից։ Սակայն պաշտոնապես ինձ ոչ ոք չի հաստատել, որ պատճառը հենց դա է եղել»,- նշել է Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում։

Արման Ծառուկյանի վերջին մենամարտը կայացել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում։ Այդ դիմակայությունում Արմանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։

Leave a Comment