Ռանոսը նոր ակումբ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Բրաունշվեյգի «Այնտրախտը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության մասին։ 22-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Կողմերի միջև կնքված համաձայնագրում տրանսֆերի գնման իրավունք նախատեսված չէ։ Հայ ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։

Բենզեման տեղափոխվում է այլ ակումբ

Ըստ շրջանառվող տեղեկությունների Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի անվանի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։ Ըստ աղբյուրի՝ «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը նոր ակումբի հետ կնքել է մեկուկես տարվա պայմանագիր։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բենզեման հրաժարվել էր մասնակցել «Ալ-Իթիհադի» հանդիպումներին՝ դժգոհ լինելով առաջարկվող նոր պայմանագրի կետերից։ Թեև ֆուտբոլիստը դիտարկում էր Եվրոպա վերադառնալու տարբերակը, սակայն … Read more

«Բարսելոնան» պատրաստ է իր խաղացողին վաճառել 80 միլիոն եվրոյով

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը։ «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակը «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ֆերան Տորեսն է։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել մեծ գումար՝ 80 միլիոն եվրո։ «Չելսին», որը աշխարհի ակումբային առաջնության և Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողն է, հարձակման գծում փնտրում է ունիվերսալ խաղացող, և Տորեսը լիովին … Read more

Ըմբիշ Վլադիմիր Ավագյանը՝ Ռուսաստանի պատանիների առաջնության չեմպիոն

03 Փետրվարի 2026, 19:45 Հունվարի 31-ից փետրվարի 2-ը Սուզդալ քաղաքում անցկացվել է մինչև 18 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը։ Մարզիկները մեդալների համար պայքարել են 45, 51, 60, 71, 92 և 120 կգ քաշային կարգերում։ Մինչև 92 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Դոնի Ռոստովի ներկայացուցիչ ըմբիշ Վլադիմիր Ավագյանը՝ դառնալով Ռուսաստանի պատանիների չեմպիոն։

Արտակարգ միջադեպ և վիրավորներ «Կրեմոնեզե»-«Ինտեր» խաղի ժամանակ

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացած «Կրեմոնեզե»-«Ինտեր» հանդիպմանը արտակարգ դեպք է տեղի ունեցել։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ տանտերերի դարպասապահ Էմիլ Աուդերոն տուժել է հյուրերի՝ «Ինտերի» երկրպագուների տրիբունայից նետված ճայթրուկի պայթյունից։ Դրա ձայնային ալիքից խլացած Աուդերոնը ընկել է խոտածածկին։ Բժշկական անձնակազմն անմիջապես օգնություն է ցուցաբերել ֆուտբոլիստին, ինչից հետո նա կարողացել է շարունակել խաղը։ Խուլիգանական արարքը … Read more

«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթել է «Վարդարին»

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Ալաշկերտը» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը։ Մեր թիմը 3-0 հաշվով հաղթել է հյուսիսմակեդոնական «Վարդարին»։ Վահե Գևորգյանի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գարեգինյանը, Մոմոն, ինչպես նաև փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստներից մեկը։ Սա «Ալաշկերտի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Թուրքիայում։ Հիշեցնենք, որ հավաքի մեկնարկային խաղում թիմը 2։0 հաշվով առավելության էր հասել բուլղարական … Read more

Երկուսս էլ ծիծաղեցինք․ Ծառուկյանը՝ Մախաչևի հետ հայացքների մենամարտի մասին

«Mash на спорте»-ին տված հարցազրույցում Արման Ծառուկյանն անդրադարձել է կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ իր հարաբերություններին և մրցակցությանը։ Խոսելով իր հնարավորությունների մասին՝ Ծառուկյանը մեկ բառով բնութագրել է իր գլխավոր առավելությունը մրցակցի նկատմամբ․ «Դա «երիտասարդությունն է»,-ասել է Ծառուկյանը։ Նա նաև կիսվել է Մախաչևի հետ հանդիպումներից ամենազավեշտալի դրվագով․ «Իսլամի հետ բազմիցս ենք հանդիպել։ Ամենազվարճալի … Read more

Ո՞վ կարող է փոխարինել Հանս-Դիտեր Ֆլիկին «Բարսելոնայի» ղեկին

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է ստանձնել կատալոնական «Բարսելոնայի» ղեկը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բարձր է գնահատում իսպանացի մասնագետի աշխատանքը Սերիա Ա-ում։ Ֆաբրեգասը դիտարկվում է որպես Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինողի հիմնական թեկնածուներից մեկն այն դեպքում, եթե գերմանացին որոշի հեռանալ ակումբից։ «Բարսելոնայի» ղեկավարությանը հատկապես գրավում են Ֆաբրեգասի մարզչական ձեռագիրը, … Read more

Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը․ Ֆլիկը՝ Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բարձր է գնահատել Լամին Յամալի դերը թիմում։ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում (3:1) դառնալով գոլի հեղինակ՝ երիտասարդ ֆուտբոլիստը կրկին արժանացել է մարզչի գովեստին: «Չեմ կարող հստակ ասել՝ նա կխաղա՞ «Ալբասետեի» դեմ Գավաթի 1/4 եզրափաիչում, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է՝ նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը։ … Read more

19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել շվեդական ակումբի հետ

03 Փետրվարի 2026, 16:45 Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նորչյոպինգ» ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբի շարքերը համալրել է 19-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ալեքսանյանը տեղափոխվել է նորվեգական «Ուլլ/Կիսա» ակումբից (2-րդ դիվիզիոն), որտեղ անցկացրել է տպավորիչ մրցաշրջան։ … Read more