Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ Newmag-ի և «Ինտերի» մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։
«Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը կրող գիրքը գրվել է իտալացի հայտնի լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ։
Իտալերեն բնօրինակից հետո այն թարգմանվել է հայերեն։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag-ի ձմեռային փառատոնի շրջանակներում։