Ծառուկյանը հայտնել է UFC-ում իր հաջորդ մենամարտի հավանական ժամկետները

UFC-ի թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին, հստակեցրել նաև հաջորդ մենամարտի ժամկետները։

«Իհարկե, ես ցանկանում եմ մենամարտել, սակայն վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել նոյեմբերին։ Հաջորդ հանդիպումս, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիս-հուլիս ամիսներին»,- նշել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնի փոդքասթի ժամանակ։

Արման Ծառուկյանը MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր նախորդ մենամարտը հայ մարզիկն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին և հաղթել ավստրալացի Դեն Հուկերին։

Leave a Comment