Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությունը


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների փակման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


 


Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն է դարձել գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակե է 6 միավոր: 


Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակե են 5.5 միավոր:


Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:


Լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:


 


Կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել Անահիտ Մկրտչյանը, ով վաստակել է 6.5 միավոր:


Արծաթե մեդալակիր է դարձել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը՝ 6 միավորով:


Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակել են 5.5 միավոր:


Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը:


 


Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը ստացել են Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք։


Leave a Comment