Անաստասիա Բաղյանի երրորդ ոսկե մեդալը Պարալիմպիկ խաղերում

Ռուսաստանցի դահուկավազորդուհի Անաստասիա Բաղյանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում անցկացված Պարալիմպիկ խաղերում։ Բաղյանը հաղթել է անջատ մեկնարկով 20 կմ դահուկավազքում տեսողական խնդիրներ ունեցող մարզուհիների մեջ։ Այս Խաղերում Անաստասիա Բաղյանը նվաճել էր ոսկե մեդալներ նաև սպրինտում և անջատ մեկնարկով 10 կմ դահուկավազքում։

Լապորտան կրկին հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում

Ժոան Լապորտան կրկին հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 63-ամյա Լապորտան հավաքել է ձայների 68,18 %-ը (32 934 քվե)՝ վստահորեն առաջ անցնելով իր միակ մրցակցից՝ Վիկտոր Ֆոնտից, որի օգտին քվեարկել է ընտրողների 29,78 %-ը (14 385): 53-ամյա Ֆոնտի համար սա երկրորդ պարտությունն էր Լապորտայից 2021 թվականի ընտրություններից հետո։ … Read more

Անկախ նրանից՝ ինձ կհրավիրեն, թե ոչ, ես միշտ սատարելու եմ Բրազիլիայի հավաքականին․ Նեյմար

«Կորինտիանսի» դեմ ոչ-ոքիից (1:1) հետո հարձակվող Նեյմարը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կողմից Բրազիլիայի ազգային հավաքական հնարավոր հրավերի մասին լուրը։ Բրազիլացին խաղադաշտում էր անցկացրել 90 րոպե և աչքի ընկել գոլային փոխանցմամբ։ Խաղից անմիջապես հետո տված հարցազրույցում նա անդրադարձել է ազգային թիմ վերադառնալու թեմային. «Անկախ նրանից՝ ինձ կհրավիրեն, թե ոչ, ես միշտ սատարելու եմ Բրազիլիայի … Read more

Մարիամ Ստեփանյանը` կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

16 մարտի 2026 – 18:17 AMT PanARMENIAN.Net – Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, նագլխավորում էրկանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։ «Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք … Read more

Մեսսին հիասթափված է Ֆինալիսիմայի չեղարկումից

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հիասթափված է Արգենտինայի և Իսպանիայի ընտրանիների միջև նախատեսված Ֆինալիսիմայի չեղարկումից: Այս խոշոր հանդիպումն ավանդաբար անցկացվում է Ամերիկայի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթողների միջև։ Սպասվում էր, որ հանդիպումը կկայանա մարտի 27-ին՝ Կատարում, սակայն ի վերջո այն չեղարկվել է Մերձավոր Արևելքում սրված հակամարտության պատճառով: Ինչպես հաղորդում է ESPN-ը, հակառակ շրջանառվող լուրերին, … Read more

«Չելսիի» և «Արսենալի» նախկին աստղը ստանձնել է իտալական ակումբի ղեկը

Իտալական «Չեզենա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է Էշլի Քոուլին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Անգլիացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ որոշակի պայմանների ապահովման դեպքում այն երկարաձգելու հնարավորությամբ։ 45-ամյա մարզչի համար սա ինքնուրույն գլխավոր մարզչի կարգավիճակում աշխատելու առաջին փորձն է։ Նախկինում Քոուլն աշխատել է «Չելսիի» ակադեմիայում, ընդգրկված է եղել «Էվերթոնի» և «Բիրմինգհեմի» մարզչական … Read more

«Ինտերը» 70 միլիոն եվրո է ակնկալում Բաստոնիի տրանսֆերից

Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերը, եթե ստանա առնվազն 70 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է Sport.es-ը։ Ներկա կազմից վաճառքի ենթակա չեն հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ Մյուս խաղացողների համար շահավետ առաջարկները կքննարկվեն։ Բաստոնիին ձեռք բերելու ցանկություն ունի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզի. Տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան։ «Մինչ այս, նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։ «Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- … Read more

Մոուրինյուն որակազրկվել է և տուգանվել

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Բենֆիկայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Մոուրինյոն նաև տուգանվել է 5 հազար եվրոյով։ Պորտուգալիայի առաջնության նախորդ տուրի խաղում Մոուրինյուն հեռացվել էր։ Նա վիճել էր «Պորտուի» գլխավոր մարզչի օգնականի հետ։ «Բենֆիկայի» հանդիպումը «Պորտուի» հետ ավարտվել էր 2:2 հաշվով: Իր ղեկավարած թիմի երկրորդ գոլից … Read more

«Ինտերը» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» և «Բորուսիայի» 3 խաղացողի

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ զգալիորեն հզորացնել կազմը։ «Ինտերի» տրանսֆերային թիրախում են Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն ու կիսապաշտպան Լեոն Գորեցկան, նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, հաղորդում է TMW-ն։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» չի կարողացել հաղթահարել նորվեգական «Բուդյո–Գլիմտի» արգելքը անցումային փլեյ-օֆֆում։ Իտալիայի առաջնությունում «Ինտերը» 28 տուրից … Read more