Իտալական «Չեզենա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է Էշլի Քոուլին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Անգլիացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ որոշակի պայմանների ապահովման դեպքում այն երկարաձգելու հնարավորությամբ։ 45-ամյա մարզչի համար սա ինքնուրույն գլխավոր մարզչի կարգավիճակում աշխատելու առաջին փորձն է։
Նախկինում Քոուլն աշխատել է «Չելսիի» ակադեմիայում, ընդգրկված է եղել «Էվերթոնի» և «Բիրմինգհեմի» մարզչական շտաբներում, ինչպես նաև աշխատել է Անգլիայի ազգային հավաքականի համակարգում։
Ներկայումս «Չեզենան» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը իտալական B Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ գտնվելով A Սերիայի ուղեգրի համար պայքարող փլեյ-օֆֆի գոտում։
Որպես ֆուտբոլիստ՝ Էշլի Քոուլը հայտնի է լոնդոնյան «Արսենալում» և «Չելսիում» իր տպավորիչ ելույթներով։ Անգլիայի ազգային հավաքականի կազմում լեգենդար պաշտպանն անցկացրել է 107 հանդիպում։