Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Բենֆիկայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հաղորդում է կազմակերպության կայքը։ Մոուրինյոն նաև տուգանվել է 5 հազար եվրոյով։
Պորտուգալիայի առաջնության նախորդ տուրի խաղում Մոուրինյուն հեռացվել էր։ Նա վիճել էր «Պորտուի» գլխավոր մարզչի օգնականի հետ։
«Բենֆիկայի» հանդիպումը «Պորտուի» հետ ավարտվել էր 2:2 հաշվով: Իր ղեկավարած թիմի երկրորդ գոլից հետո Մոուրինյուն դուրս էր եկել տեխնիկական գոտուց և գնդակով հարվածել «Պորտուի» պահեստայինների նստարանի ուղղությամբ։ Դրանից հետո մրցավարը հեռացրել էր Մոուրինյուին։