Մեսսին հիասթափված է Ֆինալիսիմայի չեղարկումից

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հիասթափված է Արգենտինայի և Իսպանիայի ընտրանիների միջև նախատեսված Ֆինալիսիմայի չեղարկումից: Այս խոշոր հանդիպումն ավանդաբար անցկացվում է Ամերիկայի գավաթի և Եվրոպայի առաջնության հաղթողների միջև։

Սպասվում էր, որ հանդիպումը կկայանա մարտի 27-ին՝ Կատարում, սակայն ի վերջո այն չեղարկվել է Մերձավոր Արևելքում սրված հակամարտության պատճառով:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, հակառակ շրջանառվող լուրերին, Մեսսին չի մասնակցել և ոչ մի կերպ չի ազդել ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի միջև Ֆինալիսիմայի հնարավոր հետաձգման կամ չեղարկման շուրջ տարվող բանակցությունների վրա:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ արգենտինացին այս հանդիպումը դիտարկում էր որպես ԱԱ-2026-ին ընդառաջ իր 48-րդ տիտղոսը նվաճելու հիանալի հնարավորություն, և խաղի չեղարկումը նրա համար տհաճ անակնկալ էր։

Leave a Comment