Անաստասիա Բաղյանի երրորդ ոսկե մեդալը Պարալիմպիկ խաղերում

Ռուսաստանցի դահուկավազորդուհի Անաստասիա Բաղյանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում անցկացված Պարալիմպիկ խաղերում։

Բաղյանը հաղթել է անջատ մեկնարկով 20 կմ դահուկավազքում տեսողական խնդիրներ ունեցող մարզուհիների մեջ։

Այս Խաղերում Անաստասիա Բաղյանը նվաճել էր ոսկե մեդալներ նաև սպրինտում և անջատ մեկնարկով 10 կմ դահուկավազքում։

Leave a Comment