Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ զգալիորեն հզորացնել կազմը։
«Ինտերի» տրանսֆերային թիրախում են Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն ու կիսապաշտպան Լեոն Գորեցկան, նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, հաղորդում է TMW-ն։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» չի կարողացել հաղթահարել նորվեգական «Բուդյո–Գլիմտի» արգելքը անցումային փլեյ-օֆֆում։
Իտալիայի առաջնությունում «Ինտերը» 28 տուրից հետո 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։