«Կորինտիանսի» դեմ ոչ-ոքիից (1:1) հետո հարձակվող Նեյմարը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կողմից Բրազիլիայի ազգային հավաքական հնարավոր հրավերի մասին լուրը։
Բրազիլացին խաղադաշտում էր անցկացրել 90 րոպե և աչքի ընկել գոլային փոխանցմամբ։ Խաղից անմիջապես հետո տված հարցազրույցում նա անդրադարձել է ազգային թիմ վերադառնալու թեմային.
«Անկախ նրանից՝ ինձ կհրավիրեն, թե ոչ, ես միշտ սատարելու եմ Բրազիլիայի հավաքականին»,- ասել է Նեյմարը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Նեյմարն ընդգրկված է ԱԱ-2026-ի Բրազիլիայի հավաքականի նախնական ցուցակում։