«Ինտերը» 70 միլիոն եվրո է ակնկալում Բաստոնիի տրանսֆերից

Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերը, եթե ստանա առնվազն 70 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է Sport.es-ը։

Ներկա կազմից վաճառքի ենթակա չեն հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ Մյուս խաղացողների համար շահավետ առաջարկները կքննարկվեն։

Բաստոնիին ձեռք բերելու ցանկություն ունի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։

Leave a Comment