Մարիամ Ստեփանյանը` կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մարիամ Ստեփանյանը` կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

16 մարտի 2026 – 18:17 AMT

PanARMENIAN.NetՄարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մինչ այդ, նագլխավորում էրկանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։

Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Հայաստանի կանանց ազգային հավաքականում։ Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկվել է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում թիմը 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին։

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է ապրիլի 14-ին։ Այդ օրը թիմը սեփական հարկի տակ կընդունի Բելառուսի ընտրանուն։

Leave a Comment