ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի ավագին և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին։
«Գեղեցկություն Բարսեղյանից»,– գրված է տեսանյութին կից։
Նշենք, որ Բարսեղյանը տրիվելա ոճով այս փոխանցումը կատարել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի՝ հոլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում (1-0), որը չի վրիպել մրցաշարի մամուլի ծառայության աչքից։