Ես միշտ ձեր կողքին եմ նույնիսկ դաշտից դուրս․ Բարսեղյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարևոր կոչով դիմել է ազգային հավաքականի թիմակիցներին, գլխավոր մարզչին և երկրպագուներին։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և բաց կթողնի նոյեմբերին կայանալիք երկու ընտրական հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ազգային թիմի հաջորդ պաշտոնական խաղը։ Երրորդ բաց թողնված հանդիպումը կլինի կամ հնարավոր փլեյ-օֆֆի առաջին խաղը (եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը F խմբում), կամ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։

Leave a Comment