Նա վերջին տասնամյակի լավագույն հարձակվողն է․ Ֆլիկ — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով է համաշխարհային ֆուտբոլի վերջին 10 տարիների լավագույն հարձակվողը։ «Իմ կարծիքով՝ Ռոբերտ Լևանդովսկին վերջին տասնամյակի լավագույն հարձակվողն է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 2022 թվականին «Բավարիայից» տեղափոխվելուց ի վեր Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 136 խաղ, խփել 133 գոլ … Read more

Չավին գիտեր, որ Լևանդովսկին հանդերձարանում դարձել է իր մրցակիցը․ նոր բացահայտումներ

Ռոբերտ Լևանդովսկին աչքի է ընկնում իր անսահման փառասիրությամբ, որը դրսևորվում է ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս։ Ըստ Tribuna.com-ի՝ լրագրող Սեբաստիան Ստաշևսկին Բոգդան Ռիմանովսկուն տված հարցազրույցում պնդել է, որ լեհ ֆուտբոլիստը պատրաստ է անգամ ազդել ակումբի ղեկավարության վրա՝ մարզչին փոխելու համար, եթե դա իրեն ձեռնտու է։ «Դա խելահեղություն է, հաղթելու խորը ցանկություն, որը ստիպում … Read more

Սկանդալային բացահայտում. Լևանդովսկուն արգելել են գոլ խփել — Armsport.am

Sport.es-ը, հղում անելով «Լևանդովսկի․ Իրականը» գրքին, հայտնում է, որ 2022/2023 մրցաշրջանում «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն սահմանափակել գոլերի քանակը։ Նպատակը մյունխենյան «Բավարիային» լեհ հարձակվողի տեղափոխության համար նախատեսված բոնուսները չվճարելն էր։ Գրքում ֆուտբոլիստը պատմել է, որ ակումբի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Ժոան Լապորտան, դիմել են իրեն՝ հորդորելով շատ գոլեր չխփել, քանի որ հակառակ … Read more

Վաղուց այս մակարդակով չէի խաղացել․ Լևանդովսկու անկեղծ խոստովանությունը — Armsport.am

Լեհ հարձակվողը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մալթայի դեմ խաղում: Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է զարմացնել։ Չնայած տարիքին և մրցաշրջանի մեկնարկում ունեցած ֆիզիկական խնդիրներին, հարձակվողը գրանցել է տպավորիչ ցուցանիշներ՝ 17 խաղում դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև պատմական ռեկորդներ սահմանելով իր ազգային հավաքականի կազմում։ Մալթայի դեմ խաղից հետո Լևանդովսկին քննադատաբար … Read more

Եվրոպական ակումբը սպասում է Լևանդովսկու պատասխանին․ ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարել

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հանդիպել է «Ֆեներբահչեի» ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցելու համար, հայտնում է Haberler-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբի ղեկավարությունը ներկայումս սպասում է ֆուտբոլիստի պատասխանին։ Եթե լեհ հարձակվողը դրականորեն տրամադրված լինի կարիերան Թուրքիայում շարունակելու հարցում, ապա «Ֆեներբահչեն» կարող է պաշտոնական առաջարկ անել մրցաշրջանի ավարտից առաջ։ 37-ամյա Լևանդովսկին, որի գործող պայմանագրի ժամկետը … Read more

Բարսելոնան կողմնորոշվել է Լևանդովսկու փոխարինողի հարցում — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել թիմը հաջորդ ամռանը։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կատալոնական ակումբը արդեն որոշել է նրա հնարավոր փոխարինողին․ առաջնային թեկնածու է համարվում մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Աղբյուրի տվյալներով՝ «Բարսելոնան» տեսնում է Քեյնին որպես իդեալական տարբերակ՝ ուժեղացնելու իր հարձակողական գիծը։ Կատալոնացիները նույնիսկ պատրաստ են հաջորդ ամռանը ակտիվացնել անգլիացի հարձակվողի պայմանագրում … Read more

Բարսելոնայի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել կարիերան

«Բարսելոնայի» 37-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը և նրա ընտանիքը լիովին հարմարվել են Բարսելոնայի կյանքին և իրենց հարմարավետ են զգում։ Էկզոտիկ լիգա, ինչպիսին է Սաուդյան Արաբիայի առաջնությունը, տեղափոխվելու հնարավորությունը նրան գրավիչ չէ՝ չնայած հնարավոր շահավետ առաջարկներին։ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ … Read more

Լևանդովսկին շրջանցել է Նեյմարին — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձրացել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը, հաղորդում է StatMuse-ը։ 37-ամյա Լևանդովսկին կիրակի օրը «Սելտայի» դեմ խաղում (Լա Լիգա) ձևակերպել է հեթ-տրիկ, որի շնորհիվ կատալոնացիները հաղթեցին 4:2 հաշվով։ Այսուհետ Լևանդովսկու ակտիվում կա 108 գոլ «Բարսելոնայի» կազմում, որի անդամ է 2022 թվականից։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Նեյմարից … Read more

Ես երբեք նրա նման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չեմ ունեցել․ Ֆլիկ — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հասցեին։ «Ի դեպ, դուք ինձ չհարցրեցիք Լևանդովսկու մասին։ Ես երբեք չեմ ունեցել Ռոբերտի նման պրոֆեսիոնալ խաղացող։ Չգիտեմ՝ ինչ կա նրա ԴՆԹ-ում, բայց նա միշտ արագ է վերականգնվում։ Նրա ներկայությունը թիմին նոր մակարդակ է հաղորդում։ Մեզ նրա նման խաղացողներ են պետք՝ այդ … Read more

Լևանդովսկու հնարավոր փոխարինողը հայտնի է — Armsport.am

«Բարսելոնան» կարող է 2026 թվականի ամռանը ձեռք բերել «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր հեռանալու հետ: 37-ամյա լեհ հարձակվողի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։ Օսիմհենի տրանսֆերը կախված կլինի «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորություններից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր արժեքը։ Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը 9 … Read more