Լևանդովսկին շրջանցել է Նեյմարին — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձրացել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը, հաղորդում է StatMuse-ը։

37-ամյա Լևանդովսկին կիրակի օրը «Սելտայի» դեմ խաղում (Լա Լիգա) ձևակերպել է հեթ-տրիկ, որի շնորհիվ կատալոնացիները հաղթեցին 4:2 հաշվով։

Այսուհետ Լևանդովսկու ակտիվում կա 108 գոլ «Բարսելոնայի» կազմում, որի անդամ է 2022 թվականից։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Նեյմարից (105 գոլ) և հավասարվել Լուիս Էնրիկեին։

Ակումբի անվիճելի ռեկորդը պատկանում է Լիոնել Մեսսիին՝ 672 խփած գոլով։

Leave a Comment