Սկանդալային բացահայտում. Լևանդովսկուն արգելել են գոլ խփել — Armsport.am

Sport.es-ը, հղում անելով «Լևանդովսկի․ Իրականը» գրքին, հայտնում է, որ 2022/2023 մրցաշրջանում «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն սահմանափակել գոլերի քանակը։ Նպատակը մյունխենյան «Բավարիային» լեհ հարձակվողի տեղափոխության համար նախատեսված բոնուսները չվճարելն էր։

Գրքում ֆուտբոլիստը պատմել է, որ ակումբի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Ժոան Լապորտան, դիմել են իրեն՝ հորդորելով շատ գոլեր չխփել, քանի որ հակառակ դեպքում կատալոնական ակումբը պարտավորված կլիներ «Բավարիային» վճարել 2.5 մլն եվրո։

Այս խոսակցությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Բարսելոնան» արդեն ապահովել էր հաղթանակը Լա Լիգայում։ Մրցաշրջանի արդյունքներով հարձակվողը ազգային առաջնությունում դարձել է 23 գոլի հեղինակ։

Leave a Comment