Լևանդովսկու հնարավոր փոխարինողը հայտնի է — Armsport.am

«Բարսելոնան» կարող է 2026 թվականի ամռանը ձեռք բերել «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր հեռանալու հետ: 37-ամյա լեհ հարձակվողի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։

Օսիմհենի տրանսֆերը կախված կլինի «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորություններից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր արժեքը։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և խփել 6 գոլ։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Leave a Comment