«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հասցեին։
«Ի դեպ, դուք ինձ չհարցրեցիք Լևանդովսկու մասին։ Ես երբեք չեմ ունեցել Ռոբերտի նման պրոֆեսիոնալ խաղացող։ Չգիտեմ՝ ինչ կա նրա ԴՆԹ-ում, բայց նա միշտ արագ է վերականգնվում։ Նրա ներկայությունը թիմին նոր մակարդակ է հաղորդում։ Մեզ նրա նման խաղացողներ են պետք՝ այդ մակարդակին վերադառնալու համար։ Ես սիրում եմ այս խաղացողին», – լրագրողների հետ զրույցում նշել է Ֆլիկը։
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության չորրորդ տուրում կհյուրընկալվի բելգիական «Բրյուգեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։