ՀՀ-ն ու Ադրբեջանը ապրանքների ցուցակ են փոխանակել՝ ով ինչ կարող է վաճառել․ Փաշինյանի նոր շեշտադրումները

2025-ի տարեվերջին ադրբեջանական Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրակարգում ոչ միայն սահմանազատման հարցն էր, այլ՝ տնտեսական կապերի և առևտրի։ Այս պահի դրությամբ Ադրբեջանն իր արտադրանքի արդեն երկրորդ խմբաքանակն է ուղարկում Հայաստան։ Կողմերի միջև քննարկումներ են․ թե ինչ ապրանքատեսակներ կարող են փոխադարձաբար հետաքրքիր լինել։ Այս լուրը 2026-ի իր առաջին ճեպազրույցում հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ … Read more

Թեհրանը տարածաշրջանային բալանսավորման օղակ է․ վերլուծաբանը կարևորում է Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համար։ Նշվում է, որ նախատեսվում է իրանցի դիվանագետի հանդիպումը հայ պաշտոնակցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների գործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության … Read more

Ինչի մասին է լռում Մոսկվան, կամ պարտքեր կուտակած «Ռուսական երկաթուղիների» դուստր ՀԿԵ-ին սպասվո՞ւմ է ՀԷՑ-ի ճակատագիրը

Հայաստանը շտապում է տարածաշրջանի կապուղիները ապաշրջափակելու հարցում և գործնական առաջարկներ է ուղղում տարբեր շահագրգիռ կողմերի։ Հայ-ամերիկյան TRIPP ծրագրին առնչվող փաստաթղթերի քննարկումներին զուգահեռ՝ Հայաստանը կոնկրետ առաջարկ է արել Ռուսաստանին, որը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարիչն է այս պահին ու նաև ցանկություն է հայտնել որևէ մասնակցություն ունենալ տարածաշրջանային նոր ծրագրերին։  Հայաստանի երկաթուղային ցանցի հարցում Հայաստանը ունի տարբեր … Read more

«Սուրբ Ծննդյան հրաշքը»․ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը հնչում է Հանրային ռադիոյի Կարմիր ստուդիայում

Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում սուրբծննդյան օրը հնչում է «Սուրբ ծննդյան հրաշքը»՝ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն ասում է՝ այս հուրօրինակ լուծումներով երաժշտությունը նպատակ ունի միավորել մարդկանց, ստեղծել միասնության զգացողություն և համակել նույն հույսով ու հավատով։ Մեղեդին ու բառերը համատեղելով՝ մաեստրոն ցանկացել է փոխանցել մտքեր, զգացմունքներ և մի կարևոր կոչ՝ լինել միասնական:

Գերեվարություն ուղիղ եթերում․ Թրամփը հիանում է ԱՄՆ հնարավորություններով, աշխարհը փորձում է ազատել նրան «աշխարհի ոստիկանի» պաշտոնից

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնող ԱՄՆ նախագահը շարունակում է սպառնալ աշխարհին։ Գրենլանդիա, Կոլումբիա, Իրան, Մեքսիկա, Կուբա․ սրանք այն երկրներն են, որոնք վերջին շրջանում ուղիղ սպառնալիք են ստացել Վաշինգտոնից։ Բայց միջազգային կառույցները չեն հասցնում հանդարտության կոչեր անել․ նրանց ուշադրությունը դեռևս Վենեսուելայի առևանգված նախագահի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է։

«Զեղչել կաթողիկոսի անունը, մինչև նա փոխվի» VS «Սա չի ունենա շահեկան արդյունք»․ սուրբ Ծնունդի հոգևոր խորհուրդն ու քաղաքական կողմը

Փայտե խաչով, քրիստոնեական սիրո քարոզով ու եկեղեցին նորոգելու վճռականությամբ վարչապետի գլխավորած ուխտերթը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հասավ Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ սուրբծննդյան պատարագի մասնակցեց ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ պատարագը մատուցում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, այլ Երևանի մայր եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Պատարագի ավարտից հետո վարչապետը բարձրաստիճան … Read more

Ամանորին ամենակարևորը գոհունակությունն է․ ինչու է տոնն ավելի ու ավելի սթրեսային դառնում, երբ ավելանում են զվարճանքները

Ամանորը շատերի համար հեքիաթային սպասում է, մյուսների համար՝ հոգեբանական լարվածության շրջան։ Ընդ որում՝ երկրորդն աստիճանաբար սկսում է գերազանցել առաջինին։ Ֆինանսական ծախսերը, սոցիալական սպասումները և նյութականացված տոնակատարությունը հաճախ ստվերում են տոնի իրական իմաստը։ Ընդ որում՝ որքան ավելանում են զվարճությունների տեսականին ու այսպես ասենք, ժանրերը, այնքան պակասում է բուն զվարճության զգացողությունը։ Ամանորյա տոների սթրեսային հետևանքներն անգամ հոգեբանների … Read more

ԱՄՆ-ն սկսեց քաղաքական տարին տարածաշրջանում․ մեկ այց Ադրբեջան, սպասվող ավելի բարձրաստիճան այց Հայաստան

Անցած տարվա ակտիվ բանակցությունների և աշխատանքի շնորհիվ Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալի իրադարձություններ է սպասում 2026-ի սկզբից։ Ակնկալվում է, որ նման իրադարձություն կարող է դառնալ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։ Տևական ժամանակ է, ինչ դրա հավանականության մասին լուրեր են պտտվում, անգամ ժամկետներ են նշվում։ Վերլուծաբաններն այդ այցի հետ բավական լուրջ և ծանրակշիռ իրադարձությունների հույսեր են … Read more

7 գործոն, որոնցով պայմանավորվեց 2025 թվականը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թրամփը՝ 45-րդ և 47-րդ նախագահ 2025 թվականի հունվարին տեղի ունեցավ իրադարձություն, որը չէր կարող չազդել ամբողջ տարվա գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումների վրա՝ այն պարզ պատճառով, որ Ամերիկան այս աշխարհում ավելին է, քան մեկ առանձին երկիր և նույնիսկ մեկ առանձին գերտերություն: Հենց այդ առանձնահատկության բերումով էլ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունն ակամա վճռորոշ դեր … Read more

Միգրացիոն ռիսկերի գնահատման կարողություններ են անհրաժեշտ․ ՆԳ փոխնախարար

Հայաստան-Եվրամիություն բանակցություններում կարևորվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այս դեպքում գործուն մեխանիզմներ արդեն կան․ խոսքը ռեադմիսիայի մասին է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծում է, որ միգրացիոն ռիսկերի գնահատման կարողություններ են անհրաժեշտ։ Գնահատականներն էլ ճիշտ տալու համար թվային փոխգործելի համակարգեր են պետք։ Հայաստանում ներդրվող Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը … Read more