
Հայաստան-Եվրամիություն բանակցություններում կարևորվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այս դեպքում գործուն մեխանիզմներ արդեն կան․ խոսքը ռեադմիսիայի մասին է։
«Ռադիոլուրի» հետ զրույցում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծում է, որ միգրացիոն ռիսկերի գնահատման կարողություններ են անհրաժեշտ։
Գնահատականներն էլ ճիշտ տալու համար թվային փոխգործելի համակարգեր են պետք։ Հայաստանում ներդրվող Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ևս կարևոր բաղադրիչ է վիզաների ազատականացման ճանապարհին։
Գործողությունների ծրագրում շեշտվում է, որ երկու կողմերը պետք է հասցեագրեն Եվրոպական միության տարածքում Հայաստանի քաղաքացիների չվճարած պարտքերի խնդիրը, այդ թվում և ինֆորմացիոն արշավների միջոցով։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ԵՄ երկրներում անօրինական բնակվողները բուժում ստանալուց, վերադառնալուց հետո պետք է վճարեն իրենց բուժման համար, թե՞ ոչ։
Այս և այլ հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։