ԱԺ վերջին նստաշրջանը թեժ է մեկնարկել

Երգ, գրկախառնություններ, համբույրներ․ Ազգային ժողովի 2026 թվականի առաջին նիստը Քաղաքացիական Պայմանագիրն այսպես էր սկսել, բայց հետո եկավ ընդդիմությունն, ու սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու թեժ քննարկումները։ Ու քանի որ սա այս գումարման ԱԺ–ի վերջին նստաշրջանն է, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ նախագահից փորձեց պարզել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ինչու ԱԺ չի ներկայացվելու։

Կառավարությունը վերանայում է արտերկրում սովորողների տարկետման պայմանները

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նոր նախաձեռնություն, որով վերանայվում է բարձրագույն կրթություն ստանալու համար տրամադրվող տարկետման կարգը։ Այդպիսով փորձ է արվում կանխելու մտավոր ներուժի արտահոսքը։ Կառավարության տվյալներով՝ գործող կարգն անարդյունավետ է, քանի որ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորողների ճնշող մեծամասնությունը ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում հայրենիք և չի համալրում երկրի գիտական ու տնտեսական ռեսուրսը։ … Read more

Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ անվտանգության համար․ Թրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանում

ԵՄ երկրները պատրաստ են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ հետ երկխոսության։ Բայց ԵՄ–ն ծրագրում է նաև հակազդող մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգների  նկատմամբ, որպեսզի սահմանափակի ամերիկյան ընկերությունների գործունեությունը իր տարածքում։ է Reuters-ը գրում է, որ դա կարվի, եթե ԱՄՆ-ն 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանի ԵՄ ութ երկրների դեմ՝ Գրենլանդիայի հարցում նրանց ունեցած դիրքորոշման համար ։ ԵՄ անդամ ութ երկրները, … Read more

Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին

Եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Սուրեն Թովմասյանն ասել է, որ  անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ 16 հազարով։ Կոմիտեն 2025–ին մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնայինի։ Ծառայությունների մի մասն արդեն հասանելի է … Read more

Հայության ներկայությունը սուրբ երկրում․ Սուրբ Ծննունդը՝ հունվարի 19-ին

Սուրբ Ծննդյան միջոցառումներ են Երուսաղեմում և Բեթղեհեմում։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է Հին տոմարով` հունվարի 18 -19-ին։ Մեր հաջորդ ռեպորտաժը Սուրբ Հարության տաճարից է։  Հայ եկեղեցու ներկայացուցիչ հայր Տիրան Հակոբյանն անդրադառնում է ծննդյան արարողություններին և սրբատեղիներում հայության ներկայությանը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մեծ հանդիսավորությամբ Սուրբ Ծննդյան արարողություններ է անցկացնում Սուրբ երկրի սրբատեղիներում։ Սուրբ Հարության տաճարում Սուրբ … Read more

Գերիների նկատմամբ խտրական վերաբերմունքի նոր մանրամասներ

Բաքվում պահվող մեր հայրենակիցներին արգելում են ունենալ Աստվածաշունչ կամ քրիստոնեությանը առնչվող որևէ խորհրդանիշ․ նույնիսկ մարմնի վրա եղած խաչի դաջվածքները հեռացրել են այրելով: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է լրագրողներին պատմել մեր հայրենակիցներին առնչվող նորությունները։ Ըստ իրավապաշտպանի՝ առանձնահատուկ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Նա, ի տարբերություն մյուսների, չի կարողանում ամեն շաբաթ զանգել ընտանիքին։ Արցախի 7 ռազմաքաղաքական … Read more

«Հայ գերիների վերադարձի հույսեր կան»․ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ

Մեկ տարի առաջ Ադրբեջանում սկսված դատավարության, տեղի ունեցած150-ից ավելի դատական նիստերի ընթացքում կոնկրետ փաստեր ու ապացույցներ այդպես էլ  չներկայացվեցին, ընթացավ  իմիտացիոն բաց դատավարություն, որն ի բնույթով փակ էր՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ Նրա գնահատմամբ՝ 4 գերիների վերադարձը … Read more

Կառուցապատման ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը օրենսդրական փոփոխություններ է նախատեսել կառուցապատման ոլորտում։ Նորակառույց շենքերին վերաբերող առքուվաճառքի 24 հազար պայմանագրերում հանձնաժողովը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել։ Ու քանի որ դրանք համակարգային են, որոշել են խնդրին օրենսդրական լուծում տալ։ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այդպիսով գնորդներն ավելի պաշտպանված կլինեն։   Շենքերը պատրաստ են, բայց դրանցից շատերը չունեն ավարտական … Read more

«Փափուկ ուժի» ծրագիր՝ ուղղված ՀՀ-ին․ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել Կրեմլի նոր նպատակների մասին

Թեև 2025 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահաճախակի այցերի ուղղություններից մեկը եղել է  Ռուսաստանի Դաշնությունը, բայց պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերությունների այսպես ասած «ազատ անկումը», որը սկսվել էր ՀԱՊԿ-ի աջակցության բացակայությունից և ԼՂ-ում ռուս խաղաղապահներից ակնկալվող գործողությունների բացակայությունից, շարունակվում է։ Մինչ Փաշինյան-Պուտին հանդիպումներում շեշտվում է երկկողմ գործակցության խթանումը, ռուսական մամուլում տեղեկություներ են տարածվում, որ Կրեմլը … Read more

Ախտորոշումը՝ հավերժ սեր հայերենի նկատմամբ․ «Մենք և մեր բառերը» հաղորդումը եթերում է 20 տարի

Հանրային ռադիոյի ամենաանհրաժեշտ, առանց ավելորդ համեստության՝ հայկական լրատվադաշտի ամենաօգտակար ու արժեքավոր հաղորդումներից մեկը՝ «Մենք և մեր բառերը» հաղորդումը, եթերում է արդեն 20 տարի։ Հայաստանի վաստակավոր լրագրող, հեղինակ-խմբագիր Վարդգես Ավետիսյանը, ով Հանրային ռադիոյի եթերի լեզվի մաքրության հսկիչն է, բոլորիս նկատմամբ՝ մեղմ, հայերենի սխալների նկատմամբ՝ խստապահանջ մասնագետը, արդեն 20 տարի ռադիոունկնդրին պատմում է մեր բառերի, դրանց ճիշտ … Read more