Ախտորոշումը՝ հավերժ սեր հայերենի նկատմամբ․ «Մենք և մեր բառերը» հաղորդումը եթերում է 20 տարի

Հանրային ռադիոյի ամենաանհրաժեշտ, առանց ավելորդ համեստության՝ հայկական լրատվադաշտի ամենաօգտակար ու արժեքավոր հաղորդումներից մեկը՝ «Մենք և մեր բառերը» հաղորդումը, եթերում է արդեն 20 տարի։ Հայաստանի վաստակավոր լրագրող, հեղինակ-խմբագիր Վարդգես Ավետիսյանը, ով Հանրային ռադիոյի եթերի լեզվի մաքրության հսկիչն է, բոլորիս նկատմամբ՝ մեղմ, հայերենի սխալների նկատմամբ՝ խստապահանջ մասնագետը, արդեն 20 տարի ռադիոունկնդրին պատմում է մեր բառերի, դրանց ճիշտ … Read more

Բարձրահարկերի «մուտքը» Արմավիր․ թարմացվում է քաղաքի բնակարանային ֆոնդը

Արմավիր քաղաքի բնակարանային ֆոնդը թարմացվում է: Այստեղ սկսում են բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կառուցել: Արմավիրի ավագանին նախնական համաձայնություն է տվել 12 և 16 հարկանի շենքեր կառուցելու համար հողի նպատակային նշանակությունը փոխելու որոշմանը: Բացի այդ, քաղաքի հյուսիսային հատվածում արդեն սկսվել է բնակարանային համալիրի շինարարությունը: Արմավիրում բազմաբնակարան շենքեր կառուցել են 1960-ական թվականներից մինչև 80-ական թվականների կեսը: Դրանից հետո … Read more

Կառավարությունն ԱԱԾ լիազորությամբ ստեղծում է անհետ կորածներին առնչվող տվյալների միասնական ռեեստր․ օրենքը հասավ ԱԺ

ԱԺ գլխադասային հանձաժողովում քննարկվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Օրենքի նախագծով հստակեցվում է, թե ով է համարվում անհետ կորած, և թե ինչ իրավունքներ ունեն նրանց ընտանիքի անդամները։ Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է միասնական ռեեստր, որի միջոցով պետական ու … Read more

ԱՄՆ-Իրան հայտարարությունների շեշտադրումները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Հայաստանում Իրանի դեսպանությունը զեկույց է հրապարակել, որով պարզաբանել է իրենց երկրում ստեղծված իրավիճակը։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է․ «Պաշտոնատար անձինք ու պետություններն իրենց դիրքորոշումներում պետք է զերծ մնան Իրանի ժողովրդի խաղաղ բողոքի ցույցերին առնչվող սադրիչ և կողմնակալ միջամտություններից և, պահպանելով արդար ու չեզոք դիրքորոշումը, բացահայտորեն դատապարտեն անկարգություններ հրահրող և բռնության կողմնակից այն խմբերին, որոնք վնասում են … Read more

Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերը

Հունվարի մեկից Առողջության  համընդհանուր ապահովագրության պարտադիր մասնակից են նաև սոցփաթեթի շահառուները։ Նրանց համար որոշակի փոփոխություններ են կատարվել։ Սոցփաթեթի շահառուների համար հանվել է գումարը կանխիկացնելիս բժշկական կանխարգելիչ հետազոտություն անցնելու պարտադիր պահանջը։ Բանկերը ևս չեն պահանջելու բուժզննում անցնելը հավաստող տեղեկանք։ Ավելի քան 88 հազար ապահովագրական գրանցում, որից մոտ 7500-ը ամբուլատոր այցեր են, ավելի քան 8700-ը՝ հիվանդանոցային։ 2026թ … Read more

Հազարավոր մարդիկ՝ անորոշության մեջ․ ինչ է ենթադրում ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

Միացյալ Նահանգների կողմից 75 երկրների ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցումը ՀՀ հազարավոր քաղաքացիների համար բազմաթիվ հարցեր ու անորոշություններ են առաջացրել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշումը բացատրել էր վիզաների ստուգման ընթացակարգերի խստացմամբ և Թրամփի ձևակերպմամբ՝ «հանրային բեռ» համարվող ներգաղթյալների մուտքը սահմանափակելու քաղաքականությամբ։

Լարվածության նոր նշաններ՝ հայ-իրանական հարաբերություններում

Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն․ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը հունվարի 14-ին տված ասուլիսի ընթացքում։  Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած այս ցույցերին ի պատասխան է դեսպան Շիրղոլամին հայտարարությունն արել՝ նշելով, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվել՝ Իրանի դեսպանատան դիմաց հնչեցնելու անհարգալից արտահայտություններ։

Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման  գործընթացից

Արմավիրի մարզում 2024 և 2025 թվականներին կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունները վնասի  մասնակի փոխհատուցում են ստանում: Մարզում 2024թ․-ին կարկուտից տուժել էր 4738, իսկ 2025-ին՝ 2038 հա տարածք: Կառավարության որոշմամբ վնասի փոխհատուցում տրվում է գյուղացիական այն  տնտեսություններին, որոնց հողերն, ըստ գնահատող հանձնաժողովի՝ վնասվել են 40-ից 100 տոկոսի չափով: Տուժած գյուղացիների մի մասը դուրս է մնացել վնասի փոխհատուցման … Read more

Սպասված հանդիպում Երևանում․ վերադարձած տղաների հոգին Բաքվում մնացած պատանդների հետ է

Երեկ Հայաստան վերադարձած 4 հայ գերիներից 3-ն անցել են բժշկական բոլոր հետազոտություններն ու հոսպիտալացված չեն։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը «Նորք –Մարաշ» ԲԿ-ում է։ Բժիշկների խոսքով՝ նրա քրոնիկ  հիվանդությունը սրվել է։ Թեև հայ գերիների վերադարձից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանն ազատ է արձակել 2 սիրիացի վարձկանների, որոնք մեղադրվել էին պատերազմական հանցագործությունների մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման, Նիկոլ … Read more

Հարձակման նախերգա՞նք, թե՞ նահանջի ճանապարհի հարթում․ Վաշինգտոնի հակաիրանական ձևակերպումների բնույթը փոխվում է

ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են անում անհապաղ հեռանալու Իրանից։ Սրան զուգահեռ ԱՄՆ նախագահը Թեհրանին սպառնում էր, որ ուժ ռազմական կկիրառի, եթե շարունակվեն ցուցարարների սպանությունները։ Այդ հայտարարությունների ֆոնին Իրանը մի քանի ժամով փակեց իր օդային տարածքը։ Այս իրադարձությունները Իրանում ստեղծված իրավիճակը ավելի ճգնաժամային կարող են դարձնել։ Փորձագետները իրենց վերլուծություններում խիստ զգուշավոր են, որովհետև  … Read more