Հանրային ռադիոյի ամենաանհրաժեշտ, առանց ավելորդ համեստության՝ հայկական լրատվադաշտի ամենաօգտակար ու արժեքավոր հաղորդումներից մեկը՝ «Մենք և մեր բառերը» հաղորդումը, եթերում է արդեն 20 տարի։
Հայաստանի վաստակավոր լրագրող, հեղինակ-խմբագիր Վարդգես Ավետիսյանը, ով Հանրային ռադիոյի եթերի լեզվի մաքրության հսկիչն է, բոլորիս նկատմամբ՝ մեղմ, հայերենի սխալների նկատմամբ՝ խստապահանջ մասնագետը, արդեն 20 տարի ռադիոունկնդրին պատմում է մեր բառերի, դրանց ճիշտ տեղում, ճիշտ շեշտադրությամբ ու հնչողությամբ օգտագործելու գաղտնիքները։ Փորձել ենք ճիշտ բառեր գտնել նրա գործի մասին։