Հայ-իրանական հարաբերություններում կարևոր է ռազմատեխնիկական գործակցությունը․ իրանագետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ից պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Նա այսօր հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Նախարարները քննարկել երկկողմ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի ու Իրանի պետական օրհներգերի ներքո Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում ընդունել … Read more

Հայաստանն առաջարկներ ունի «Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագրի 11-րդ վերանայման համար

Հայաստանն այս փուլում հանգամանորեն ուսումնասիրում է մոդուլային փոքր ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները՝  Զինաթափման համաժողովի ժամանակ Ժնևում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։  Արարատ Միրզոյանի խոսքով՝ ընտրությունը հիմնված է լինելու հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, չափանիշներին Հայաստանի հավատարմության վրա։ Զինաթափման համաժողովի մասնակիցները Ժնևում քննարկել են ոլորտի նոր խնդիրները, որոնք … Read more

«Ապահովագրությունը չպետք է գործի բժշկի հաշվին»․ մի խումբ բուժաշխատողներ բողոքում են աշխատավարձերի հաշվարկից

Մի խումբ բուժաշխատողներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ և դիմում-նամակ փոխանցել օրենսդիրներին։ Նրանք պահանջել են հանրային լսումներ հրավիրել քննարկելու առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո ի հայտ եկած խնդիրները։ Բուժաշխատողները դժգոհել են հատկապես աշխատավարձի հաշվարկման մեխանիզմներից, որոնք, ըստ նրանց, որոշ մասնագիտացումներում էականորեն նվազել են։ «Այո՛, ես իմ օրինակով տեսել եմ ցածր վարձատրություն»։ Սոնոգրաֆիստ Կարինա … Read more

Հակակոռուպցիոն մարմիններ կան, բայց կոռուպցիոն ընկալումները չեն փոխվում. Հոկտանյան

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով մեկ միավորի նահանջ է գրանցել 2024-ի համեմատ։ 2018-ից հետո իշխանությունները կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականության» մասին են հայտարարել, ձևավորվել են նոր հակակոռուպցիոն կառույցներ, խստացվել է օրենսդրությունը։ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում «Ամնեստի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոգտանյանը վերլուծել է, թե ինչպես է փոխվել մեր երկրում կոռուպցիայի ընկալումը։ Նրա խոսքով՝ … Read more

Քաղաքապետարանի և շինարարի «հեռակա» բանավեճը․ ո՞վ է մեղավոր փոսալցման աշխատանքներում

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցել է մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքների շուրջ սուր քննարկումների մթնոլորտում։ Օրակարգի առանցքում դարձյալ եղել է  մայրաքաղաքի փողոցների վնասված ծածկույթի վերականգնման ու փոսալցման աշխատանքների որակի հարցը։ Մինչ քաղաքային իշխանությունները դժգոհում են շինարարների աշխատանքի որակից, կապալառու ընկերության ներկայացուցիչները հակադարձում են՝  աշխատանքն արվում է սահմանված չափորոշիչներով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գոհ չէ մայրաքաղաքի փողոցների … Read more

Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես օրինակելի երկիր․ ԵԱՀԿ ԽՎ երկօրյա նիստերը Վիեննայում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ երկօրյա նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես երկու հարց՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հիբրիդային պատերազմն ու տարածաշրջանում հաստատվող խաղաղությունը։ Առհասարակ, քննարկումների առանցքում են եղել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաև տնտեսական, բնապահպանական ուղղությունները: ԵԱՀԿ ԽՎ հաջորդ նիստը գումարվելու է հուլիսին … Read more

Արմավիրի մարզի անմխիթար վիճակում գտնվող դպրոցները կքանդվեն, կառուցվեն նորերը

Արմավիր քաղաքում հիմնովին քանդվելու են թիվ 8 և 6 դպրոցների շենքերը: Դրանց շահագործման ժամկետն արդեն սպառվել է: Երկու դպրոցներն էլ ներառվել են նոր կառուցվող դպրոցների ցանկում: Այս տարի նոր դպրոց կկառուցվի նաև սահմանամերձ Արաքս գյուղում, որտեղ բարձր խոնավության պատճառով դպրոցի շենքից պարբերաբար քարաթափումներ են լինում: Արմավիրի ավագանին օրեր առաջ նախնական համաձայնություն է տվել թիվ 8 … Read more

Գազայում պատերազմն ավարտվել է, սկսվում է ֆինանսավորումն ու վերակառուցումը

Մի քանի երկրներ պատրաստ են աջակցելու Գազայի վերականգնման ծրագրին։ ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է։ Ըստ նրա՝ երբեմն միայն փոքրիկ կրակոցներ են հնչում։ Թրամփը հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվելու է, ինչը խոստացել էր։ Հակառակ դեպքում՝ Թրամփը սպառնացել է դաժանորեն պատժել խմբավորմանը։  

«Արատտա» ֆուտբոլային ակումբ. «ԱքսելՄոնդրիան»-ի ստեղծած նոր բրենդի նորամուտը

«ԱքսելՄոնդրիան» հեղինակության կառավարման ընկերությունը «Կերտելով ժառանգություն․ հայկական մանկապատանեկան ֆուտբոլի նոր դարաշրջան» վերտառությամբ միջոցառման ընթացքում ներկայացրել է «Արատտա» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբի բրենդինգը: Բրենդի պատմությունը, փիլիսոփայության ու արքետիպի մշակումը ուսումնասիրվել է խորությամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ ու գունային համադրություն։ «Արատտան» Հայկական լեռնաշխարհի ամենազարգացած քաղաքակրթություն ունեցող վաղ պետական կազմավորումներից էր, որի շուրջ հետագայում հավաքվել են բազմաթիվ վաղ պետական … Read more

Վեհափառին աջակցող գրառման գինը․ խուզարկել են «Իզմիրլյան» ԲԿ-ն

Փաստաղթեր, գումար ու համակարգիչներ․ 3 ժամ տևած խուզարկությունից հետո Քննչական կոմիտեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից առգրավել է այս իրերը։ Առավոտյան ժամը 9-ին ԲԿ են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական և ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։  Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին, … Read more