Ադրբեջանական նոր ամրացումներ Գեղարքունիքի մարզում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանը փոխանցել է փաստաթղթեր՝ Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ։ Մարտի 4-ին նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իրենց հավաքած տվյալները։ Ասուլիսի ընթացքում Թաթոյանը ցուցադրել է ադրբեջանական նոր դիրքերի լուսանկարներ՝ նշելով, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքերը գոյություն չեն ունեցել։ Նրա խոսքով՝ արբանյակային … Read more

Իրանն ԱՄՆ-ի հետ խոսելու բան չունի․ պատերազմն ու փոխադարձ սպառնալիքները շարունակվում են

ԱՄՆ-ն հայտնում է, որ խոցել է Իրանի 5000 թիրախ ու դեռ շարունակելու է անել դա։ Իրանը հայտնում է, որ շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է: Երկիրը բացառում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը և հայտարարում հնարավոր հրադադարի պայմանները՝ այն պետք է լինի երկարաժամկետ․ «Մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրադադարի հարցով … Read more

Պատերազմի արագ ավարտի խոստում և նավթի արագ գնաճ — Հայաստանի Հանրային Ռադիո

Նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ պատերազմն արագ կավարտվի և որ ամերիկացիներն ու իսրայելցիները, իբր, հասել են ռազմական օպերացիայի հիմնական նպատակներին: Ոչ թե պատերազմ, այլ էքսկուրսիա «Նավթի գնա՞ճ, չէ, դա ժամանակավոր անախորժություն է, հոգ մի արեք, ամեն ինչ վերահսկվում է»,- ասում է նախագահը, հավելելով, թե գիտեր, որ գները միառժամանակ կբարձրանան: Նա էքսկուրսիա է անվանում Իրանի … Read more

Թվերի հետևում իրական պատմություններ են․ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճել են

Վիճակագրության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1 723 դեպք՝ 363-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Միջինացված տվյալով երկրում օրական գրանցվում է ընտանեկան բռնության 4-5 դեպք։ Ամենամեծ աճը եղել է Երևանում․ եթե 2024 թվականին մայրաքաղաքում արձանագրվել էր 398 դեպք, ապա 2025-ին դրանց թիվը հասել է 735-ի՝ աճելով շուրջ 85 տոկոսով։ Մեկ տարի … Read more

Կառավարությունը նոր պահանջներ է սահմանել ավտոմոբիլային գազասարքերի վկայագրման համար

2021 թվականից սկսած սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գործող փոխադրամիջոցները պետք է գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական ստուգման վկայագիր ունենան։ Այս տարվա փետրվարին կառավարությունը փոփոխություններ է կատարել և նոր պահանջ սահմանել․ գազաբալոնների վկայագրումը պարտադիր պետք է տեսագրվի։ Իրավական այդ կարգավորումն ուժի մեջ է մտնելու մարտի 26-ից։ Քաղաքաշինության, տեխնիկանան և հրդեհային անվանգության տեսչական մարմնի տրանսպորտային … Read more

«Խուճապ տարածելու նպատակով է»․ ՔՊ-ից արձագանքել են Թաթոյանի՝ ադրբեջանական առաջխաղացման մասին պնդմանը

«Միասնության թևեր» քաղաքական ուժի ղեկավար Արման Թաթոյանը, ով պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պնդում է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ նոր դիրքեր է կառուցել Հայաստանի օկուպացված տարածքներում, ընդլայնել վերահսկողությունն ու որոշ տեղերում առաջ եկել։ Հանրության շրջանում անհանգստություն հարուցած այս հայտարարությունը պաշտպանության նախարարը  հերքել է՝ մեկ բառով անվանելով սուտ։  Այսօր պաշտպանության նախարարության դիմաց կրկին … Read more

Հայաստանի մասնակցությունը «ատոմային ակումբին»․ ՀՀ վարչապետի ուղերձները Փարիզից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին որպես ատոմային էներգիա արտադրող պետության ղեկավար։ Նա միջազգային հանրությանը ներկայացրել է Հայաստանի ռազմավարությունը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում։ Գագաթնաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի կառավարությունը և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը:  Մոտ 40 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի … Read more

«Հակառակ բոլոր սադրանքներին՝ դատախազը միշտ լինելու է բարեկիրթ»․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

Դատախազությունն ամփոփել է 2025-ի գործունեությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի ընդլայնված նիստում ասել է, որ գոհ է արդյունքներից ոչ միայն թվերի և վիճակագրության առումով, այլև դատախազի հանրային կերպարն ավելի վստահելի, գործն ավելի թափանցիկ ու հաշվետվու դարձելու առումով։ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ժամանակ ամփոփվել են 2025–ի աշխատանքները, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Միջազգային հանրապետական … Read more

Փաշինյանի երրորդ հեղափոխությունը և Քոչարյանի երրորդ փորձը․ մեսիջներ՝ ընտրողներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սցենարով՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ինքն իրականացնելու է արդեն երրորդ հեղափոխությունը։ Նույն թիվը վկայակոչում է նաև Հայաստանի երրորդ նախագան, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ համարելով, որ երկու անգամ հաջողությամբ կատարել է իր աշխատանքը, երրորդ անգամ էլ կարող է դա անել։ Այս ամենին զուգահեռ, սակայն, շրջանառվում են անակնկալներ խոստացող տարբեր այլ սցենարներ … Read more

Բաքուն մեղմացնում է հռետորաբանությունը Ալիև-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո

Իրանի և Ադրբեջանի նախագահների երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո փոխվել է Բաքվի հռետորաբանությունը մարտի 5-ին Նախիջևանի ուղղությամբ արձանագրված անօդաչու սարքերի հարձակման վերաբերյալ։ Եթե սկզբում Ադրբեջանը միջադեպի համար մեղադրում էր Իրանին, ապա այժմ պաշտոնական հայտարարություններում շեշտվում է տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը։ Բաքուն վերացրել է նաև Իրան-Ադրբեջան սահմանային անցակետի սահմանափակումները, որ մտցրել էր այդ միջադեպից անմիջապես … Read more