2021 թվականից սկսած սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գործող փոխադրամիջոցները պետք է գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական ստուգման վկայագիր ունենան։ Այս տարվա փետրվարին կառավարությունը փոփոխություններ է կատարել և նոր պահանջ սահմանել․ գազաբալոնների վկայագրումը պարտադիր պետք է տեսագրվի։ Իրավական այդ կարգավորումն ուժի մեջ է մտնելու մարտի 26-ից։
Քաղաքաշինության, տեխնիկանան և հրդեհային անվանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Արամ Աղայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է, որ տնտեսվարողը տեսագրությունը պետք է պահպանի 6 ամիս։ Տեսագրությունների պահպանումն ու սարքավորումների անխափան աշխատանքը պետք է ապահովեն վկայագրող կազմակերպությունները։
«Ռադիոլուր»-ի զրույցը՝ Քաղաքաշինության, տեխնիկանան և հրդեհային անվանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Արամ Աղայանի հետ։